Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Բայց ինչ նման ենք»

«Բայց ինչ նման ենք»
11.06.2013 | 17:12

Ըստ լուրերի` ֆեյսբուքյան գրառման պատճառով աշխատանքից ազատել են լրագրող, հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանին:

«Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Դուլյանը և եզրակացրել, որ ռուսաստանցի և հայաստանցի հեռուստապատասխանատուներն իրենց պրիմիտիվությամբ շատ նման են:
Կարելի է ենթադրել, որ «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությունը խոսքն իր վրա է վերցրել:
Ֆեյսբուքյան ակտիվիստները պետք է ավելի զգույշ լինեն, պակաս` անկեղծ: Մեզանում ձևավորվում է նոր ավանդույթ` ֆեյսբուքյան գրառումների երեսից մարդիկ կորցնում են աշխատանքը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ